Յունկերը խորհուրդ Է տվել Մեծ Բրիտանիային դուրս չգալ ԵՄ-ից
Международные новостиԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիային հորդորել Է դուրս չգալ ԵՄ-ի կազմից, քանի որ դա կարող Է ճգնաժամի նոր շրջապտույտ հրահրել աշխարհի եւ Եվրոպայի տնտեսություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ես բրիտանացի իմ գործընկերներին խորհուրդ կտայի դա չանել»,-հայտարարել Է Յունկերը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում պատասխանլով ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու շուրջ Մեծ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեի վերաբերյալ հարցին:
Նա հայտարարել Է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալը կարող Է անորոշության աճի հանգեցնել գլոբալ մակարդակով:
Դրա հետ մեկտեղ Յունկերը խոստովանել Է, որ ԵՄ-ն եւ Եվրահանձնաժողովն իրենց գոյության ընթացքում բազմաթիվ սխալներ են թույլ տվել:
Նրա խոսքով՝ խնդիրն այն Էր, որ կազմակերպությունը փորձում Էր միանգամից լուծել Եվրոպայի բոլոր խնդիրները: Այժմ Եվրահանձնաժողովը հետ Է կանգնել այդ մոտեցումից եւ ջանում Է ավելի կշռադատված որոշումներ ընդունել, որոնք քննարկում Է տարածաշրջանի երկրների հետ: