ԱԱԳ-ի ստեղծման շուրջ Եգիպտոսի եւ ԵԱՏՄ-ի բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչեւ տարեվերջ
Международные новостиԵգիպտոսի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ պաշտոնական բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչեւ այս տարվա վերջը:
Այդ մասին հունիսի 16-ին հայտնել Է Եգիպտոսի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Թարիք Քաբիլը:
Քաբիլն այս հայտարարությունն արել Է՝ ամփոփելով ՌԴ տնտեսության զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Նախարարը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն Է ձեռք բերվել փորձագիտական խմբի երկրորդ նիստի ամսաթվի որոշումն արագացնելու անհրաժեշտության շուրջ, նշելով, թե ակնկալում Է, որ (ԱԱԳ-ի ստեղծման շուրջ Եգիպտոսի եւ ԵԱՏՄ-ի միջեւ) պաշտոնական բանակցությունները կսկսվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,- Քաբիլի խոսքը մեջբերել Է մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Եգիպտոսում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ֆյոդոր Լուկաշինը ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները 2016 թվականի ընթացքում եզրակացություն կպատրաստեն ԵԱՏՄ-ի եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի գոտու նախագծի վերաբերյալ: