Պուտինը ողջունում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու Թրամփի պատրաստակամությունը
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում Է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչին ես հաստատ ուշադրություն եմ դարձնում եւ ինչը հաստատ ողջունում եմ՝ պարոն Թրամփի այն հայտարարությունն Է, որ նա պատրաստ Է ռուս-ամերիկյան հարաբերությունների լիաֆորմատ վերականգնմանը: Ի՞նչ վատ բան կա այստեղ: Մենք այդ ամենը ողջունում ենք»,-ասել Է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում՝ պատասխանելով նիստը վարողի հարցերին: