Ամերիկացի քաղաքագետը Թուրքիայի վիճակը համեմատել է բրազիլական ճգնաժամի հետ
Международные новостиԱՄՆ-ի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, աշխարհահռչակ քաղաքագետ Յան Բրեմերը Թուրքիայում տիրող իրավիճակը համեմատել է Բրազիլիայի հետ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Sözcü» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Բրեմերը նշել է, որ Թուրքիայում քաղաքական կայունությունը վտանգված է .«Դա երկու պատճառ ունի. Առաջինը Էրդողանն է, իսկ մյուսը՝ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները»:
Քաղաքագետի կարծիքով՝ առաջիկա մի քանի տարիները Թուրքիայի իշխող «Արդարություն և զագացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և մասնավորապես Էրդողանի համար ամենադժվար տարիներն են լինելու:
Ըստ նրա՝ Թուրքիայում տիրող ճգնաժամը բոլորվին էլ հանգուցալուծվելու միտում չունի, ավելին՝ այն դեռ ավելի կխորանա: «Թուրքիան շուտով մուտք կգործի մի շատ բարդ քաղաքական ժամանակաշրջան՝ ճիշտ ինչպիսին Բրազիլիայում վերջին տարիներին շարունակվող ներքին քաղաքական ճգնաժամն է», - նշել է Բրեմերը:
Քաղաքացիական պատերազմի պատճառով, ըստ Բրեմերի, Թուրքիայում ժողովրդավարությունն ավելի հետընթաց կապրի: Քաղաքագետը նշել է նաև, որ Թուրքիայի արտաքին դաշնակիցներն միգուցե լքեն նրան: Օրինակ, նրա կանխատեսմամբ, ԱՄՆ-ը սիրիական պատերազմում կնախընտրի ոչ թե Թուրքիայի , այլ Ռուսաստանի հետ դաշնակցությունը: