Ճապոնիայում ավելի քան 170 մարդ է հոսպիտալացվել շոգի պատճառով
Международные новостиՃապոնիայում գրանցված կտրուկ շոգերի պատճառով, երկրի 32 շրջաններում 178 մարդ է հոսպիտալացվել։
«Ռիա նովոստին» հայտնում է, որ ջերմաստիճանը բարձրացել է մինչև 32-35 աստիճան:
Այս տարի առաջին անգամ ջերմաստիճանը մինչև 30 աստիճան բարձրացել է Սայտամա և Գումմա շրջաններում, Տոկիոյում և Կիոտոյում ջերմաստիճանը եղել է 33 աստիճան:
Ամենաշոգ օրը երկրում հանգեցրել է տուժածների թվի ավելացմանը, որոնց շարքերում հիմնականում եղել են դպրացականներ և տարեց մարդիկ: Ընդհանուր հոսպաիտալացված 178 մարդկանցից մեկը գտնվում է անգիտակից վիճակում:
Օդերևութաբանների կանխատեսումներով առաջիկա օրերին Ճապոնիայում սպասվում է շոգ եղանակի աննշան մեղմացում: