Սպասվելիք փոթորկի պատճառով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը
Международные новостиՄոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են առաջիկա չվերթները:
Ինչպես հաղորդում է life.ru պարբերականը` օդանավակայանի աշխատակիցները օդանավից բեռնաթափում են ուղեբեռն ու դուրս հրավիրում ուղևորներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավակայանի տարածքում փոթորիկի նախազգուշացում է տրվել: Օդերևութաբանները չեն բացառում, որ կլինի ամպրոպ, անձրև, ինչպես նաև մինչև 15 մետր/վայրկյան արագությամբ քամի:
Հիշեցնենք, որ նախօրեին փոթորիկի նախազգուշացում էր հայտարարվել նաև Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: