Ֆրանսիայում ոստիկանի սպանությունից հետո ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել
Международные новостиՖրանսիայում մեղադրանք է առաջադրվել երկու ձերբակալվածների, որոնք կապ են ունեցել ոստիկանի և նրա կնոջ մարդասպանի՝ Լարոսի Աբալայի հետ, հաղորդում է France Press-ը։
Երեքշաբթի երեկոյան Մարրոկոյից ծագմամբ ֆրանսիացի 25-ամյա Լարոսի Աբալան Փարիզում հարձակվել էր իր հարևան ոստիկանի վրա, սպանել նրան և պատանդ վերցրել նրա կնոջն ու երեխային։ Չարագործը ոչնչացվել էր ոստիկանների հատուկ օպերացիայի ժամանակ։ Ոստիկանի կինը նույնպես մահացել էր, բայց երեխան ողջ էր մնացել։
Հետաքննության ընթացքում ձերբակալվել էր երեք մարդ, որոնք Աբալայի շրջապատից էին։ Նրանցից երկուսը՝ 27 և 29 տարեկան են ու 2013թ-ին Աբալայի հետ միասին մեղադրվել են Պակիստան ուղարկելու համար կամավորներ հավաքագրելու մեջ։
Ըստ գործակալության տվյալների՝ 27-ամյա Սաադ Ռաջրաջիին և 29-ամյա Շարաֆ-Դինու Աբերուզին մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական խմբավորմանը հարելու համար, սակայն չի բացահայտվել նրանց մասնակցությունը Աբալայի գործած հանցանքին։