Թեհրանը հաստատել է Boeing-ի 100 ինքնաթիռ գնելու պայմանավորվածությունը
Международные новостиԻրանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ Թեհրանը և Boeing-ը հասել են ընկերության 100 ուղևորատար ինքնաթիռի գնման մասին համաձայնության: Այդ մասին հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի իրանական կազմակերպության ղեկավար Ալի Աբեձադեն, հայտնում է ТАСС-ը:
«Մեր երկրում 250 ինքնաթիռ կա, 230-ն անհրաժեշտ է փոխել»,- ասել է Աբեձադեն: Նա նաև նշել է, որ գործարքը դեռ պետք է ստանա ԱՄՆ կառավարության հաստատումը:
Երեքշաբթի ԶԼՄ-ները, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել են, որ Իրանը հասել է Boeing կոնցեռնի հետ նախնական պայմանավորվածության ավելի քան 100 ուղևորատար ինքնաթիռի ձեռքբերման մասին: Աղբյուրների տեղեկություններով՝ գործարքը պահանջում է ամերիկյան իշխանությունների հաստատումը: