Համաշխարհային տաքացումը սպառնալիքից իրականության է վերածվել. Օբամա
Международные новостиՀամաշխարհային տաքացումը իրականություն է դարձել, որը վնաս է հասցնում ամերիկյան ազգային արգելոցներին, շաբաթ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով Յոսեմիտի ազգային արգելոցում։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը։
«Ձեզ մի հուսադրեք, կլիմայի փոփոխությունն այլևս սպառնալիք չէ։ Այն իրականություն է»,- ասել է Օբաման։
Նա զգուշացրել է, որ «ջերմաստիճանի բարձրացումը կարող է նշանակել, որ կվերանան Մոնտանա նահանգի «Գլեյշեր» ազգային արգելոցի սառցադաշտերը և «Ջոշուա-թրի» արգելոցում այլևս չեն լինի յուրօրինակ յուկկա ծառերը»։
Յոսեմիտի ազգային արգելոցը զբաղեցնում է ավելի քան 3 հազար ք/կմ տարածք։ 1984թ-ին արգելոցը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշախարհային ժառանգության մեջ։