Թուրք սահմանապահները սիրիացի 11 հոգանոց ընտանիք են գնդակահարել. ԶԼՄ
Международные новостиԹուրք սահմանապահները գնդակահարել են սիրիացիների մի ընտանիք, որը փորձում էր անցնել հարևան երկրի տարածք՝ փրկվելով Իդլիբի նահանգում տեղի ունեցող մարտական գործողություններից։ Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։
Sky News Arabia-ի տվյալներով՝ «թուրք զինվորականները կրակեն բացել սիրիացիների խմբի վրա, որոնք ցանկանում էին անցնել սահմանը Ջիսչ էշ Շուխուր բնակավայրի մոտ»։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հունիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվել են մեկ սիրիական ընտանիքի 11 անդամները։ Զոհվածների մեջ կան մի քանի կանայք և երեխաներ։