Դոնալդ Թրամփը պատրաստ է ընտրվելու դեպքում Պուտինին հրավիրել Վաշինգթոն
Международные новостиՌուսաստանի հետ համաձայնության գալը հիանալի կլիներ: Դա դրական ազդեցություն կունենար ամբողջ աշխարհում: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բառերը: Վերջինս Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ողջունել էր երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման Թրամփի պատրաստակամությունը:
«Կարծում եմ, որ նրա ասածը ճիշտ է: Մենք պետք է պահպանենք հարաբերությունները: Ռուսաստանի հետ համաձայնության գալը հիանալի կլիներ եւ դրական ազդեցություն կունենար ամբողջ աշխարհում»,- ասել է Թրամփը եւ պատրաստակամություն հայտնել ընտրվելու դեպքում Պուտինին հրավիրել Վաշինգթոն, փոխանցում է Corriere della Sera-ն: