Պատմության մեջ առաջին անգամ Հռոմը կարող է կին քաղաքապետ ունենալ
Международные новостиԻտալիայի մայրաքաղաքում քաղաքապետի պաշտոնին պատմության մեջ առաջին անգամ կարող է կին ընտրվել՝ Վիրջինիա Ռաջին, ով ներկայացնում է «Հինգ աստղի շարժում» կուսակցությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա դեմ հանդես է տալիս Ռոբերտո Ջակետին, որին աջակցում է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
Դա քվեարկության երկրորդ փուլն է: Առաջին փուլում Վիրջինիա Ռաջին ստացել է ավելի քան 32 տոկոս ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջակետին:
Ռաջիի արշավի հիմնական թեման եղել է կոռուպցիայի և արտոնությունների դեմ պայքարը:
Քաղաքապետի ընտրություններ են անց կացվում նաև Միլանում, Թուրինում և այլ քաղաքներում, որտեղ թեկնածուներից ոչ մեկին առաջին փուլում չի հաջողվել հավաքել 50 տոկոս քվեարկության: