Թրամփն առաջարկել է հավաքել ԱՄՆ-ում ապրող մուսուլմանների տվյալները
Международные новостиՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել է սկսել ինֆորմացիա հավաքել ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանների մասին: Այս մասին հաղորդում է «CBS» հեռուստաալիքը:
«Ենթադրում եմ, որ մեր երկրի սահմաններում մենք պետք է մտածենք հոգեբանական կերպարների ստեղծման մասին: Ես ատում եմ այդ գաղափարը, սակայն մենք պետք է սկսենք առաջնորդվել առողջ դատողությամբ և սկսենք մտածել»,- նշել է միլիարդատերը:
Ըստ քաղաքական գործչի «մյուս երկրներն անում են դա և հաջողությամբ»: Թրամփը նշել է, որ պոտենցիալ սպառնալիք ներկայացնող քաղաքացիների տվյալների հավաքումով զբաղվում է Իսրայելը: Նա նաև հավելել է, որ «արմատական իսլամը իրական խնդիր է»: