ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կպահպանվեն մինչև Մինսկի համաձայնագրերի իրագործումը. Շվեդիայի վարչապետ
Международные новостиԵվրամիությունը պետք է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ուժի մեջ թողնի, քանի դեռ չեն իրականացվել Մինսկի պայմանավորվածությունները:
ТАСС-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել Շվեդիայի վարչապետ Շտեֆան Լյովենը, ով ժամանել է Ֆինլանդիա` ֆինն նախագահի նստավայրում անցկացվող արտաքին քաղաքականության հարցերով ամենամյա քննարկումներին մասնակցելու համար:
«ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ պետք է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել Մինսկի համաձայնագրերով ամրապնդված բոլոր պահանջները: Միևնույն ժամանակ պետք է աջակցել Ուկրաինայում բարեփոխումներ անցկացնելուն, քանի որ դրանց հաջողությունը մարտավարական նշանակություն ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԵՄ-ի համար»,-հայտարարել է շվեդ վարչապետը:
Լյովենի խոսքով` Ռուսաստանի հետ կապերը շատ կարևոր են Շվեդիայի համար, սակայն համագործակցության նախադրյալները կթուլանան, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ներկայիս քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ և Բալթիկ ծովի տարածաշրջանում: