Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկանում են Մինսկում հանդիպում անցկացնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ ակտիվացնելու Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել է Stuttgarter Zeitung գերմանական թերթը՝ հղում անելով ԳՖՀ-ի կառավարության աղբյուրների:
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի մոտ ժամանակներս անցկացնենք Մինսկի նոր հանդիպում»,- հրատարակությանը հայտնել են կառավարական շրջանակներում:
Թերթը հիշեցրել է, որ անցած հունիսի 16-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ կայացած բանակցություններից հետո Մերկելը հայտարարել է. «Մենք այս օրերին ինտենսիվորեն աշխատում ենք, որպեսզի Մինսկի համաձայնագիրն իրագործվի»:
Stuttgarter Zeitung-ի տվյալներով՝ անցած շաբաթ Մինսկում նորմանդական ձեւաչափով նախապատրաստական հանդիպում է կայացել Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: Գերմանիայի նախարարների կաբինետում այն կարծիքին են, որ «լավագույն դեպքում» «նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպումը հարկ է անցկացնել նախքան ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու հուլիսի 8-9-ին, որպեսզի հանվի լարվածությունն Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերություններում, նշել է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: