Բելգիայում ձերբակալված ծայրահեղականները ահաբեկչություն Էին պատրաստում Բրյուսելի կենտրոնում
Международные новостиԲելգիայում հունիսի լույս 18-ի գիշերը ձերբակալված ծայրահեղականները ահաբեկչական գործողություններ Էին պատրաստում Բրյուսելի երկու առավել մարդաշատ թաղամասերում՝ Ռոժիեի հրապարակի գործարար կենտրոնում եւ մայրաքաղաքի գլխավոր առեւտրական փողոցում՝ Լուիզի պողոտայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Derniere Heure թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
«Կասկածյալների ավտոմեքենայում, որով նրանք երթեւեկում Էին քաղաքում՝ թիրախներ ընտրելով ապագա հարձակումների համար, տեղակայված Էր միկրոֆոն, եւ ոստիկանությունը գաղտնալսել Է նրանց խոսակցությունները: Հենց դա Է թույլ տվել ժամանակին կանխել ահաբեկչական գործողությունները: Հանցագործները պատրաստվում Էին հարձակումներ գործել երկու բանուկ շրջաններում՝ Ռոժիեում եւ Լուիզում»,- նշել Է թերթը:
Հունիսի լույս 18-ի գիշերն ընդգրկուն հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում ձերբակալված 12 հոգուց միայն երեքն են թողնվել ճաղավանդակի հետեւում, իսկ մնացած ինն ազատ են արձակվել: Կալանավորվածների թվում են նաեւ գլխավոր կասկածյալները՝ 40-ամյա Մուստաֆա Բենհաթալը եւ 28-ամյա Ջավադ Բենհաթալը: Նրանք բրյուսելյան մահապարտներ Բաքրաուի եղբայրների, քեռին եւ զարմիկն են, եղբայրներ, որոնք մարտի 22-ին պայթյուններ կազմակերպեցին օդանավակայանում եւ մետրոյում, որոնք 32 մարդու կյանք խլեցին:
Բելգիայի կառավարությունը որոշում Է կայացրել թագավորության տարածքում արգելել կենցաղային քիմիայի յոթ տարածված արտադրանքների, մասնավորապես, ջրածնի գերօքսիդի ազատ վաճառքը, որոնք կարող են օգտագործվել ինքնաշեն պայթանյութի պատրաստման համար: Հունիսի 21-ին այս մասին հայտնել Է Բելգիայի փոխվարչապետ Քրիս Պետերսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: