Իտալական մաֆիային կասկածում են անտառային հրդեհներ կազմակերպելու մեջ
Международные новостиԻտալիայի իշխանությունները մաֆիային կասկածում են Սիցիլիայում լայնածավալ հրդեհներ կազմակերպելու մեջ, գրում է The Independent-ը:
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինները կասկածներ ունեն, որ հանցագործները կատուներին բենզինով ներծծված քրջեր են կապել եւ նրանց բաց են թողել անտառ:
«Առայժմ մենք ապացույցներ չունենք, սակայն կասկածում ենք, որ այդ հրդեհների հետեւում քրեական շահեր կան», — հայտնել է Սիցիլիայի նահանգապետ Ռոզարիո Կրոչետտան` ափսոսանքով նշելով ազգային պարկերի եւ բազմադարյա անտառների հրդեհում կազմակերպելու սպեկուլյատիվ շահերը:
Պարբերականը նշում է, որ մաֆիան վերջերս մահափորձ էր կատարել Նեբրոդի ազգային պարկի տնօրեն Ջուզեպե Անտոչիի նկատմամբ, որը պայքարում է կազմակերպված հանցագործների դեմ, որոնք միլիոնավոր եվրոներ են վաստակում Եվրամիության բնության հիմնադրամներին խաբելու միջոցով:
Անտոչին վստահ է, որ հրդեհներն ինքնուրույն չեն բռնկվել: Նա նույնիսկ ոչ պատահական է համարում այն, որ որոշ անձինք պայքարում են տների եւ վիլլաների կառուցման համար կղզու հենց այն շրջաններում, որտեղ բռնկվել են հրդեհները, հայտնում է Gazeta-ն: