Լիբիայում պայթյուն է հնչել զենքի խանութում. զոհվել է առնվազն 20 մարդ
Международные новостиԼիբիայի արևմուտքում՝ Գարաբուլի քաղաքում, զինամթերքի խանութում պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, ևս 30-ը՝ վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն:
«Մահացածների և վիրավորների քանակն աճում է, և մենք փորձում ենք ուղարկել նրանց մոտակա հիվանդանոցներ»,- հայտնել է տեղի իշխանության ներկայացուցիչ Մոհամեդ Ասայեդը:
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: