Չինաստանում ավտոբուսի բռնկումից երեսուն հոգի մահացել է
Международные новостиՉինաստանի Հունան նահանգում մայրուղու վրա ավտոբուսի բռնկման պատճառով մահացել է երեսուն հոգի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իչժան վարչական շրջանում:
Ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր յոթ զոհի և 21 տուժածի մասին: Ավտոբուսը բախվել է ճանապարհապատնեշին, ինչից հետո բռնկվել է: Դեպքի վայր ժամանած հրշեջները չեզոքացրել են կրակը և օգնություն ցույց տվել տուժածներին:
Նկարներում, որոնք հրապարակում են չինական ԶԼՄ-ները, երևում է, որ ավտոբուսը ամբողջությամ վառվել է: «Ֆենիքս» հեռուստաալիքը հաղորդում է, որ ավտոբուսում գտնվում էր 56 մարդ: