Թբիլիսիի օդանավակայանի թռիչքագոտու բացումը կկայանա հուլիսի 5-ին
Международные новостиԹբիլիսիի միջազգային օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտու վերականգնումը գործնականում ավարտված Է, եւ դրա պաշտոնական բացումը կկայանա հուլիսի 5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության ղեկավար Դմիտրի Կումսիշվիլին՝ դիտելով կատարված աշխատանքը:
2015 թվականի հոկտեմբերից Թբիլիսիի օդանավակայանում տեղի Է ունենում գետնավարման ուղիների եւ թռիչքագոտու վերականգնում: Աշխատանքները կատարվում են «Վրաստանի միացյալ օդանավակայաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ TAV Urban Georgia սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա: Նախագծում ներդրումները կազմում են շուրջ 30 միլիոն դոլար, հաղորդել Է Sputnik-ը: