«Դոմոդեդովո» օդանավակայանում փորձում է վթարային վայրէջք կատարել մարդատար ինքնաթիռը
Международные новостиNyut.am-ը գրում է.
Մոսկվայից Մուրմանսկ թռչող մարդատար ինքնաթիռն այս պահին պտտվում է Մոսկվա քաղաքի օդային տարածքում, փորձելով վթարային վայրէջք կատարել: Քիչ առաջ օդ բարձրացած CRJ-200 ինքնաթիռը վնասվել է անհայտ պատճառով: Հայտնի է միայն, որ շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել:
Ինքնաթիռը երեք անգամ փորձել է վայրէջք կատարել, բայց չի հաջողվել: Այժմ օդաչուն 4-րդ վայրէջքին է պատրաստվում: Ըստ օդանավի հրամանատարի` վառելանյութն արդեն սպառվում է:
Ինքնաթիռում 53 ուղևոր կա: