Ապրիլյան պատերազմում Էրդողանի սադրիչ դերը գաղտնիք չէ. Ալեքսեյ Մարտինովը
ПолитикаՈչ ոքի համար գաղտնիք չէ, որ ապրիլյան իրադարձություններում Թուրքիան եւ անձամբ Էրդողանը իր լուրջ, սադրիչ դերն ուներԱյս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:
«Ադրբեջանը վերջին 15 տարիների ընթացքում գտնվում է Թուրքիայի ուշադրության տակ. ադրբեջանական ամբողջ էլիտան, գումարները, բիզնեսները Թուրքիայում են, ամբողջ ռազմական էլիտան ուսում է ստացել հենց թուրքական ռազմական հաստատություններում: Տնտեսական գործընթացների, մասնավորաապես նավթի գների անկման պատճառով ադրբեջանական իշխանությունները այն վիճակում են, որ չեն կարողանում սեփական միջոցներով պահել իր էլիտան, այն ղեկավարել: Եվ այստեղ առաջանում է Ադրբեջանի՝ Թուրքիայից կախման մեջ լինելու հարցը, այն, իրավիճակից, որը ղեկավարում է Է րդողանի նման մարդը: Սա, միանշանակ տարածաշրջանի համար մեծ սպառնալիք է»,-ասաց Ալեքսեյ Մարտինովը:
Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, չարժե տարածաշրջանային անվտանգության համատեքստում Հայաստանը որպես առանձին երկիր դիտարկել:
«Այստեղ Վրաստանն է, Հայաստանը, Ադրբեջանը: Կարծում եմ՝ կայուն, հեռանկարային զարգացումը թե՛ տնտեսական, թե՛ հասարակական ոլորտներում կախված է հենց այդ բաժանարար գծերի վերացումից, որն առկա է եղել երկրների միջեւ վերջին տարիներին: Այն, իհարկե, պայմանավորված է ԽՍՀՄ փլուզման գործոնով, չեմ բացառում նաեւ Ռուսաստանի թուլության գործոնը, որը ինչ-որ տեղ կրում է բարոյական, սոցիալ-մշակության, պատմական պատասխանատվություն այդ Անդրկովկասի ազգերի ճակատագրի համար: Մի բան ակնհայտ է, որ մարդիկ չեն ծնվում պատերազմելու ու զոհվելու համար, այլ ապր ելու եւ իրենց կյանքը ավելի լավը դարձնելու: Իսկ հենց Թուրքիան եւ նրա հետեւորդները վերածում են տարածաշրջանը քաոսային գոտու, որտեղ կա՛մ քաոս է, կա՛մ պատերազմ»,- եզրափակեց Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրենը: