Թուրքիայի վարչապետը հերքել է Ռուսաստանին փոխհատուցում վճարելու մասին իր իսկ խոսքերը
Международные новостиԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մեջլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, հակասել է ավելի վաղ արած իր իսկ հայտարարությանը Ռուսաստանին խոցված ինքնաթիռի հարցում փոխհատուցում վճարելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: «Ռուսաստանին փոխ հատուցում վճարելու մասին խոսք գնալ չի կարող, մենք միայն մեր վիշտն ենք հայտնել: Օդաչուի սպանության մեջ պատասխանատու անձի նկատմամբ անհրաժեշտ իրավական գործընթացներ են տարվում»,- ասել է Յըլդըրըմը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հղած նամակի մասին, ասել էր. «Նամակի բովանդակությունը շատ ակնհայտ է, մենք հայտնում ենք մեր վիշտը, ասում ենք, որ կիսում ենք զոհվածների ընտանիքի ցավը: Հայտնում ենք, որ եթե անհրաժեշտ է, կփոխհատուցենք: Այս հարաբերությունները սրանից հետո պետք է կարգավորվեն»:
ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել էահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրելազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսականմիջոցառումների մասին: Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ թուրք-ռուսական հարաբերությունները վերականգնելումասին հնարավոր կլինի խոսել միայն, երբ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը պաշտոնապես ներողություն խնդրի Մոսկվայիցեւ փոխհատուցի խոցված ռուսաստանյան ինքնաթիռի եւ ուղղաթիռի անձնակազմերի ընտանիքներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 27-ին ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ ՎլադիմիրՊուտինին` խորին ափսոսանք հայտնելով ռուսական օդանավի խոցման առնչությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որՌուսաստանը Թուրքիայի ընկերն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանավատացնել հարաբերությունները: «Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանըպատկանող ինքնաթիռ»,- նշել է Էրդողանը: «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորը ցավակցությունները հայտնել զոհվածռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ` կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Հանուն ցավի թեթևացման, մենքպատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- ասել էր Էրդողանը: