Դեմիրթաշը կանչվել է ցուցմունք տալու
Международные новостиԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կանչվել է հարցաքննության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեմիրթաշը, ում պատգամավորական անձեռնմխելիությունը վերացված է, հաստատել է հարցաքննության կանչվելու մասին տեղեկությունը, սակայն հայտնել է, որ չի պատրաստվում ներկայանալ:
Թուրքիայի ազգային մեծ ժողովում մայիսի 20-ին քվեարկության միջոցով ընդունվել էսահմանադրական փոփոխության առաջարկը,որով նախատեսվում է անձեռնմխելիությունիցզրկել այն պատգամավորներին, ում գործովդատական մարմինների կողմիցհետաքննություն է անցկացվում: Հունիսի 8-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը:
57 պատգամավորի դեմ 117 դատական գործ է պատրաստվել: