Իրկուտսկի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կորել
Международные новостиՌուսաստանի Իրկուտսկի մարզում խզվել Է կապը երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող Իլ-76 ինքնաթիռի հետ, որը մասնակցում Էր անտառային հրդեհի մարմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օդանավի անհետանալու մասին տեղեկատվությունը լրատվական գործակալություններին հաստատել են ԱԻՆ-ում: Գերատեսչությունը ինքնաթիռի կորչելու վերաբերյալ մանրամասներ չի հայտնում:
Կորած օդանավում կարող Է լինել տասը մարդ՝ բոլորն Էլ անձնակազմի անդամներ: Ներկայում ընթանում են ինքնաթիռի որոնումները: