Թուրքիան Իրաքի հյուսիսում հարվածել է քրդերի դիրքերին
Международные новостиԹուրքիայի օդուժը նոր հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ Իրաքի հյուսիսային Զափ և Գարա շրջաններում ոչնչացվել է քուրդ զինյալներին պատկանող 27 դիրք: