Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ 500 հազար քաղաքացի է լքել երկիրը
Международные новостиԸստ Հունաստանի Կենտրոնական բանկի վիճտվյալների, Հունաստանի մոտ կես միլիոն քաղաքացի 2008-ից սկսած լքել է երկիրը, հայտնում է BBC-ն:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին տարիներին երկիրը լքելու ցանկություն ունեցողների թիվը նվազագույն է եղել: Միգրանցիայի բռնկումը տեղի է ունեցել 2013-ին, այդ ժամանակ Հունաստանից հեռացել է 100 հազար մարդ: 2015-2016 թթ. արտագաղթը է՛լ ավելի է ուժեղացել, նշում են Կենտրոնական բանկում:
Գերմանիան ու Մեծ Բրիտանիան հույների շրջանում ամենապահանջված երկրներից են: Սակայն աշխատանքի որոնումները Հունաստանի բնակիչներին բերում են նաեւ ԱՄԷ, ասվում է զեկույցում:
Նշում են, որ Հունաստանում գործազրկության միջին մակարդակը մնում է 25 տոկոսի մակարդակում, իսկ երիտասարդների շրջանում այն ավելի բարձր է: