Մեդվեդև. Ռուսական տնտեսությունը չի հարմարեցվի Թուրքիայի շահերին
Международные новостиՌուսաստանը չի փոխի իր տնտեսությունը այս կամ այն պետության շահերից ելնելով, այդ թվում և Թուրքիայի: «RT»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Вести в субботу» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ:
«Միանգամայն ակնհայտ է, որ մենք գիտակցաբար չենք հարմարացնի մեր տնտեսություն ինչ-որ պետության, այդ թվում և մեր առևտրային խոշոր գործընկեր Թուրքիայի շահերին»,- նշել է Մեդվեդևը:
Վարչապետը նաև հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում զբաղեցնում էր ՌԴ-ի արտաքին առևտրի 5%-ը, ինչը բարձր ցուցանիշ է: Ուստի ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած ճգնաժամից հետո որոշ տնտեսական ուղղություններ զբաղեցրեցին այլ երկրներ, այդ թվում և գյուղմթերքների և զբոսաշրջության բնագավառում:
«Նրանք, ովքեր ռուսական շուկա են մուտք գործել բարի նպատակներով, մենք այնպիսի որոշումներ չենք ընդունի, որով կհեռացնենք վերջիններիս, կամ ինչոր ազդանշան կհաղորդենք, որ այժմ վերադառնում են թուրքական ապրանքների կամ ծառայությունների ներկրողները: Ոչ: Ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես որ կա»«- նշել է Մեդվեդևը: