Գերմանիայի փոխկանցլերն առաջարկել է երիտասարդ բրիտանացիներին գերմանական քաղաքացիություն տալ
Международные новостиԳերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կոչ է արել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս ապրող երիտասարդ բրիտանացիներին քաղաքացիություն տալ: Ըստ SWR Fernsehen-ի, այս մասին նա հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ Բեռլինում կայացած համաժողովի ժամանակ:
«Եկեք նման հնարավորություն ընձեռենք Մեծ Բրիտանիայի երիտասարդ հպատակներին, որոնք ապրում են Գերմանիայում, Իտալիայում կամ Ֆրանսիայում, որպեսզի նրանք կարողանան ԵՄ քաղաքացիներ մնալ»,- փոխկանցլերի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ը:
Lenta.ru-ի փոխանցմամբ, նա նշել է, որ բրիտանացի երիտասարդները չպետք է տուժեն այն բանի պատճառով, որ թագավորության հպատակների մեծ մասը կողմ է քվեարկել Brexit-ին: