Իրանի առաջնորդն ամբողջությամբ բացառել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունը
Международные новостиԻրանի նախագահ և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ամբողջությամբ բացառել է ԱՄՆ-ի հետ որևէ տեսակի համագործակցության հնարավորությունը տարածաշրջանային հարցերի, այդ թվում` Սիրիայի հետ կապված հարցի լուծման շուրջ: Այդ դիրքորոշումը նա հայտնել է Թեհրանում շաբաթ օրը երեկոյան ուսանողության հետ հանդիպման ժամանակ, գրում է ТАСС-ը:
«Մենք նման համագործակցության չենք գնանք, քանի որ ԱՄՆ-ի հիմնական նպատակը տարածաշրջանում Իրանի ներկայությունը վերացնելն է»,- ասել է Խամենեին: «Իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է, որ ԱՄՆ-ն չմիջամտի տարածաշրջանի գործերում և բացակայի այդտեղ»,- ընդգծել է նա՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգներում հնչած հայտարարություններն Իրանի հետ տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Սիրիայի վերաբերյալ համագործակցության ձգտման մասին:
«Միջուկային համաձայնագիրը ցույց է տվել, որ ամերիկացիները, Կոնգրեսը, վարչակազմը, շարունակում են իրենց թշնամական գործունեությունն Իրանի ժողովրդի դեմ»,- նշել է նա՝ նախազգուշացնելով չգործել Վաշինգտոնի թելադրանքով: