Իրաքի զորքերը Մոսուլի հարավ-արևելքում ԴԱԻՇ-ից ազատագրել են երեք գյուղ. ԶԼՄ-ներ
Международные новостиԻրաքի զորքերը ԴԱԻՇ-ից ազատագրել են Մոսուլ քաղաքից դեպի հարավ-արևելք գտնվող երեք գյուղ, հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով բանակի սպային:
Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքը մնում է ԴԱԻՇ-ի գլխավոր հենակետը երկրում: Զինվորականները օպերացիա են կատարում Նայնավայի շրջանում, որի կենտրոնն է հադիսանում Մոսուլը, և շարունակում է պատրաստվել քաղաքի վրա հարձակմանը:
«Իրաքի զինվորականները ԴԱԻՇ-ից ազատագրել են Էլ-Քարաման, Էլ-Ադրիան և Էլ-Մահալը Մահմուրի արևմտյան շրջանում»,- հայտնել է սպան: Նրա խոսքերով՝ օպերացիայի ընթացքում ոչնչացվել է 29 ահաբեկիչ: Ներկայումս սակրավորներն ականազերծում են տարածքը: