Չինաստանում տղամարդը մահվան է դատապարտվել ավտոբուս հրդեհելու համար
Международные новостиՉինաստանում տղամարդը մահվան է դատապարտվել ավտոբուս հրդեհելու համար, ինչի հետեւանքով 18 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինա»-ն:
Դատավճիռը կայացրել է Ինչուան քաղաքի ժողովրդական դատարանը:
Ինչուանում ավտոբուսը հրդեհվել է հունվարի 5-ին: Մեղադրական կողմի վարկածի համաձայն, փոխադրամիջոցը հրդեհել է մեղադրյալ Մա Յունպինը, շինարարական պայմանագրի կետերի շուրջ կապալառուների հետ վեճը կարգավորելու անհաջող փորձերից հետո:
Մեղադրյալը հայտարարել է, որ դատավճիռը բողոքարկելու է վերաքննիչ ատյանում: