Գազայի համար հումանիտար օգնություն տեղափոխող թուրքական նավը ժամանել է Իսրայել
Международные новостиԳազայի հատվածի համար հումանիտար օգնություն տեղափոխող թուրքական նավը ժամանել է իսրայելական Աշդոդ նավահանգիստ, հաղորդում է BBC-ն:
Սա Թուրքիայից Իսրայել ծովային ուղիով ժամանած առաջին հումանիտար օգնությունն է, որն ուղարկվել է անցյալ շաբաթ երկու երկրի միջև 6-ամյա դադարից հետո հարաբերությունները վերականգնելու համաձայնության կնքումից հետո:
Երկու երկրի միջև հակամարտությունը ծագել է 2010-ին, երբ իսրայելական անվտանգության ուժերը կանգնեցրել էին 6 նավից կազմված թուրքական նավատորմը` պաղեստինամետ ակտիվիստների հետ միասին, որոնք փորձում էին ճեղքել Գազայի հատվածի ծովային արգելափակումը:
Միջադեպի ժամանակ տեղի ունեցած բախման հետևանքով 10 թուրք ակտիվիստ էր զոհվել: Իսրայելի իշխանություններն արդյունքում ներողություն են խնդրել միջադեպի համար: