Իտալիայում ձերբակալվել է ներգաղթյալների անօրինական փոխադրմամբ զբաղվող մոտ 40 անձ. ԶԼՄ-ներ
Международные новостиԻտալիայի ոստիկանությունը Ապենինների տարբեր քաղաքներում ձերբակալել է 38 մարդու, ովքեր մասնակից են անօրինական ներգաղթյալների փոխադրողների կազմակորպված հանցավոր ցանցի գործունեությանը։ Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը՝ Հռոմում հայտնաբերվել է խմբավորման ֆինանսական գործարքների կենտրոն, որտեղ առգրավվել է ավելի քան 500 հազար եվրո, 25 հազար դոլար և ներգաղթյալների ցուցակներ։
Ձերբակալությունները դարձել են Պալերմոյի դատախազության լայնածավալ հետաքննության արդյունք։ Խմբավորումը զբաղվել է ոչ միայն ծովով ներգաղթյալների ուղարկմամբ, այլև ընտանիքի վերամիավորման մասին պահանջի հիման վրա փաստաթղթերի ձևակերպման ուղով։ Բացի դրանից՝ խմբավորումը զբաղվել է թմրանյութերի մաքսանենգությամբ։
Միգացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 225 հազար ներգաղթյալ, ավելի քան 65 հազարը ոտք է դրել Իտալիայի ափեր։