ԻԼԻՊ-ը «խայթեց» իրեն սնուցող՝ Էրդողանի ձեռքը
Международные новостиԹուրքիայի նախագահ Էրդողանի ցինիկ ռազմավարությունը «Իրաքի և Լևանտի Իսլամական պետության» (ԻԼԻՊ)-ի հարցում վտանգեց սեփական երկրի ժողովրդի անվտանգությունը: Էրդողան-ԻԼԻՊ սիրախաղը տխուր հանգուցալուծում ունեցավ Թուրքիայի բնակչության համար:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական խոշոր գործողության արդյունքում զոհվեցին 50, վիրավորվեցին՝ 239 մարդ:
Թուրքիայի վարչապետը հրապարակայնորեն հայտարարեց, որ բոլորը փաստերը ուղղորդում են, որ այդ ահաբեկչությունն իրականացրել է ԻԼԻՊ-ը:
Ահաբեկչության մասին խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կոչ անելով ողջ աշխարհին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցում հստակ դիրքորոշում ցուցաբերել:
Միգուցե՞ հատուցման պահը եկել է Անկարայի համար: Չէ՞, որ ժամանակին տեղեկություններ էին շրջանառվում, որ Թուրքիայի իշխանություններն անուղղակի կապեր են պահպանում ԻԼԻՊ-ի հետ և ուղղակի կապեր Ջեբհատ-ան- Նուրսա ծայրահեղական խմբավորման անդամների հետ, որը կապված է «Ալ- Կաիդա»-ի հետ: Ավելին, շատ հաճախ Թուրքիայի նախագահին անվանում են ԻԼԻՊ-ի հայրը:
Ավելի վաղ Հզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է իր կապերը ԻԼԻՊ-ի հետ: Վերջինս նշել էր, որ Թուրքիան ամբողջովին սահմանը բացել էր այդ կազմակերպության համար: Ըստ Հզբոլլահի գլխավոր քարտուղարի՝ Թուրքիայի տարածքում այդ զինված խմբերի վարժանքների ճամբարներ կան:
Այս խմբավորման ֆինանսական աջակցությունն ապահովում է Թուրքիան: ԻԼԻՊ-ի ահաբեկիչները նավթը Թուրքիայի ցամաքային ճանապարհներով միջազգային շուկաներ են փոխադրում: Այդ նավթի գլխավոր մասը մաքսանենգվում և վաճառվում է Թուրքիայում:
Ի դեպ, ԻՊ-ին, ըստ տեղեկությունների, միացել են մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ, և բացի այդ, Թուրքիան ծառայում է որպես տարանցիկ երկիր, որպեսզի համայն աշխարհից զինյալները մուտք գործեն Սիրիա։
Այսինքն՝ ԻԼԻՊ-ը այս անգամ ձեռնոց է նետել իր իսկ հովանավորին: ԻԼԻՊ-ը կարծես ապերախտ օձ լինի, «խայթում» այն ձեռքը, որը նրան սնում է: Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը ցույց տվեց ԻԼԻՊ-ի վտանգավոր դեմքը:
ԻԼԻՊ-ը կարծես թե իր քարոզչական հիմնական թեզը վերցրել է հակաուտոպիան մարդկությանը զգուշացնող ժանրից, իսկ այդ թեզի վրա աշխարհը, ի դեմս ԻԼԻՊ-ի հովանավորների, պետք է լրջագույնս ուշադրություն դարձնեն:
Թուրքիայի նախագահ Էրդողանին նման պարագայում այլ ելք չի մնում, քան հաշտության եզրեր փնտրել Ռուսաստանի, Իսրայելի հետ: Իսկ եթե այս իրավիճակը շարունակվի, ապա Էրդողանը ստիպված հաշտության եզրեր կփնտրի նաև Քուրդիստանի աշխատավոր կուսակցության հետ և կակտիվացնի իր ջանքերն ընդդեմ ԻԼԻՊ-ի:
Հրաչուհի Հայրապետյան