Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության վերաբերյալ անցկացված հանրաքվեն չի ազդելու Հայաստանում ԵՄ հանձնառության վրա. Պյոտր Սվիտալսկի
Международные новостиԵվրամիության պատվիրակությանղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության վերաբերյալ անցկացված հանրաքվեն որեւէ ազդեցություն չի ունենալու Հայաստանում ԵՄ հանձնառության վրա:
«Այն որեւէ բան չի փոխել տարածաշրջանում տարվող մեր քաղաքականության, ինչպես նաեւ երկկողմանի երկխոսության գործընթացի մեջ: Իհարկե, Բրիտանիայում տեղի ունեցածը շատ լուրջ է, եւ Եվրոպան լրջորեն է անդրադառնալու դրան, բայց մեր երկկողմանի օրակարգի վրա դա նույնիսկ անուղղակի ազդեցություն չունի»,-ընդգծեց դեսպանը:
Նրա խոսքով` Բրիտանիայի հետ, թե առանց, միեւնույն է, Եվրամիությունը պահպանում է առաջատարի դերը:
Հունիսի 23-ին Եվրամիությանանդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեով հաղթեցին Եվրամիությունից դուրս գալուկողմնակիցները: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես Է եկելեվրաինտեգրման շարունակման օգտին: