Մենք խնդիր ունենք ոչ թե Եգիպտոսի ժողովրդի, այլ նրա ղեկավարության հետ. Էրդողան
Международные новостиԹուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում կատարված հարձակումը: Նրա խոսքով՝ ահաբեկչությունը լիովին հիշեցնում է ԴԱԻՇ-ի անդամներին, և տվյալ գործով կալանավորվել է 30 մարդ:
Խոսելով Իսրայելի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենք քայլեր են ձեռնարկել այդ երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն Եգիպտոսի պարագայում խնդիրն այլ է:
«Մենք որևէ խնդիր չունենք Եգիպտոսի ժողովրդի հետ, մենք խնդիր ունենք նրա ղեկավարության ու առաջնորդների հետ: Մենք չենք ընդունում Մոհամմեդ Մուրսիի ու նրա ընկերների հանդեպ կայացված դատական որոշումները:
Թուրքիայից ու Կատարից բացի՝ չի մնացել այլ երկիր, որը կաջակցեր Մուրսիին: Մուրսիին ու ընկերներին դատապարտել են մահապատժի ու ցմահ ազատազրկման: Մենք չենք կարող «այո» ասել նման զուլումին»:
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում կատարված հարձակումը: Նրա խոսքով՝ ահաբեկչությունը լիովին հիշեցնում է ԴԱԻՇ-ի անդամներին, և տվյալ գործով կալանավորվել է 30 մարդ: