Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայում իրականացված ահաբեկչությունները
Международные новостиԻրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Բեհրամ Քասիմին դատապարտել է երկուշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի տարբեր վայրերում կատարված ահաբեկչությունները, որոնք իրականացրել են մահապարտները:
Քասիմին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում իրականացվող ահաբեկչությունները, և կարծում են, որ բոլոր երկրները պետք է լուրջ պայքար մղեն ահաբեկչության աղբյուրների ու պատճառների դեմ՝ այն կասեցնելու համար:
Քասիմին հավելել է, որ ահաբեկչությունը չի ճանաչում սահմաններ, և որ նրա դեմն առնելու համար որևէ այլ ելք չկա՝ բացառությամբ տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով համախմբվելուց: