Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը կազմակերպել է ԴԱԻՇ-ը. Էրդողան
Международные новостиՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանոմ գրանցված ահաբեկչությանը մասնակցել են հետխորհրդային տիրույթի երկրների ներկայացուցիչները:
«Ահաբեկչության հետ կապված կալանավորվածների թիվը հասել է 30-ի: Մենք այդ անձանց միջոցով կարող ենք հանգել կոնկրետ ու կարևոր եզրակացությունների: Ինչպես տեսնում եք, մենք գործ ունենք Տաջիկստանի, Ղրղըզստանի, Դաղստանի ներկայացուցիչների հետ:
Դժբախտաբար, մենք գործ ունենք հարևան ու մոտ երկրների հետ»,- ասել է նա:
Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը կազմակերպել է ԴԱԻՇ-ը, դա նրա ձեռագիրն է: