Էրդողանը մերժել է հաշտություն կնքել Եգիպտոսի հետ` Իսրայելի և ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է հաշտեցում կնքել Եգիպտոսի հետ այն պահին, երբ անցյալ շաբաթ Անկարան որոշել է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի և Իսրայելի հետ:
Ինչպես հայտնում է Press TV-ն` Անկարայի և Կահիրեի միջև հարաբերությունները վատթարացել են, երբ Եգիպտոսի նախագահ և Էրդողանի ղեկավարած կուսակցության մոտ դաշնակից Մուհամեդ Մուրսին գահընկեց էր 2013-ի արվել ռազմական հեղաշրջման ժամանակ:
Թուրքիայի առաջնորդը երեքշաբթի հայտարարել է, որ Եգիպտոսի «ճնշող ռեժիմի» հետ հաշտեցումը տեղի չի ունենա մոտ ապագայում:
Թուրքիայում այս օրերին կարծիքներ էին հնչում, որ երկիրը կարող է վերականգնել հարաբերությունները նաև Կահիրեի հետ՝ Մոսկվայի և Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորումից հետո: