Ալյասկային հրաբխի ժայթքում է սպառնում
Международные новостиԱլյասկայում գտնվող Պավլովի հրաբուխն արթնանում է եւ կարող է մինչեւ տարեվերջ ժայթքել: Այս մասին նախազգուշացրել են Ալյասկայի Հրաբխային աստղադիտարանի երկրաբանները:
Ըստ Lenta-ի, արդեն հիմա կենտրոնն ավիացիայի համար օբյեկտի վտանգավորության աստիճանը հասցրել է դեղինի:
Երկրաֆիզիկոսների խոսքով, Պավլովի հրաբուխն ամենաակտիվներից է Ալյասկայում: Այն արագորեն «տաքանում է», եւ լավային շատ ժամանակ պետք չէ՝ դուրս հորդելու համար:
Դաշտային խումբը հուլիսի 3-ին ուսումնասիրել է հրաբուխն ու հաստատել գազի եւ ծխի արտանետման փաստը: Կայանները թույլ ցնցումներ եւ սեյսմիկ ակտիվության այլ նշաններ են արձանագրել: