Գերմանիայում տարհանել են Անթալիայի չվերթի ուղեւորներին
Международные новостиԳերմանական ոստիկանությունն անանուն սպառնալիքների պատճառով Կասելի օդանավակայանից տարհանել է չվերթի պատրաստվող օդանավի ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին:
Ըստ Reuters-ի, ST8056 չվերթը պետք է Անթալիա մեկներ, երբ Կասելի օդանավակայան է զանգահարել անհայտ մի անձ եւ հաղորդել ճամպրուկներից մեկում վտանգավոր բեռի առկայության մասին:
128 ուղեւորներն ու անձնակազմի 7 անդամները տարհանվել են: Ոստիկանությունը լրացուցիչ զննում է անցկացրել: