Իրաքյան բանակը ԻՊ-ի գրոհայիններից ազատագրել է Անբար նահանգի Զանգուրա շրջանը
Международные новостиԻրաքցի զինվորականները Անբար նահանգի Էր-Ռամադի քաղաքից հյուսիս գտնվող Զանգուրա շրջանն ամբողջությամբ ազատագրել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Անբար նահանգում ռազմական գործողությունները համակարգող Իսմայիլ ալ-Մախլյաուին ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրաքյան զորքերը սկսել են Զանգուրա շրջանի ազատագրմանն ուղղված գործողությունները:
Բանակի հաղորդման համաձայն` ռազմական արշավի ընթացքում ԻՊ-ի շուրջ 70 զինյալ է սպանվել:
Անբար նահանգը իսլամիստներից ազատագրելու լայնամասշտաբ գործողություններն սկսվել են անցյալ տարվա ամռանը: Դեկտեմբերին ազատագրվել էր վարչակենտրոն Էր Ռամադին: