Թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 6 զոհ կա
Международные новостиԹուրքիայի Գիրեսուն նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ: Այս մասին հաղորդում է CNN Türk-ը:
Sikorsky S-70 ուղղաթիռում 8 զինվորական է եղել, այդ թվում՝ մեկ գնդապետ եւ երկու մայոր: Նրանք կանանց եւ երեխաների հետ են եղել: Հաղորդագրությունների համաձայն, երկու զինվորականները, նրանց կանայք եւ երկու երեխաներ զոհվել են:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի փոխանցմամբ, նաեւ վիրավորներ կան: Նրա տվյալներով, ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով: