Մաչերեւիչ. ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար
Международные новостиՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: Այս մասին Սեյմում ելույթի ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը իրեն անվստահություն հայտնելու մասին առաջարկի քննարկմանը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ կառավարության ներկա կազմի՝ իշխանության գալուց առաջ Լեհաստանը ՆԱՏՕ-ի կազմում էր միայն թղթի վրա: Ընդդիմությունը, սակայն, առարկել է՝ նշելով, որ լեհ զինվորականները մասնակցել են, մասնավորապես, Աֆղանստանում գործողություններին:
Ավելի ուշ Լեհական հեռուստատեսության եթերում Մաչերեւիչն ասել է, որ ինքն «այլ բանի մասին է խոսել»: «Ես խոսել եմ այն մասին, որ մենք չէինք կարող օգտագործել այն հիմքը, որի համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ն ստեղծվել է՝ այլ երկրներին ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար, դա է ՆԱՏՕ-ի գործառույթը, եւ դրա երաշխիքը ռուսական ագրեսիայի սպառնալիքի տակ գտնվող երկրներում դաշինքի զորքերի առկայությունն է: Այս ամենը (Լեհաստանում) չի եղել»,- հայտարարել է նա: