Երլան Իդրիսովը ակնարկել է, որ Նազարբաևը ՌԴ-Թուրքիա հաշտեցումը սկսվել է Դավութօղլուի խնդրանքով
Международные новостиՄենք խորապես բավարարված ենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման փուլ են մտել: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը՝ մեկնաբանելով ռուս-թուրքական վերջին իրադարձությունները, տեղեկացնում է Новости-Казахстан գործակալությունը:
«Հույս ունենք, որ այս գործընթացը մեր հարևան ու եղբայրական երկրների միջև հարաբերությունների վերականգնման, այնուհետև լայնամասշտաբ համագործակցության սկիզբ կդնի», -հայտարարել է Իդրիսովը:
Նա ընդգծել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցում խաղացել է «ուղղակի և կոնկրետ դեր»:
«Ես իհարկե, մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց դուք հավանաբար, հիշում եք այս տարվա սկզբին Թուրքիայի նախկին արտգործնախարար Դավութօղլուի այցը Ղազախստան», -ասել է պաշտոնյան՝ նաև հիշեցնելով Ստամբուլում թուրքական ղեկավարության հետ Նազարբաևի շփումների մասին:
«Մենք ողջունում ենք հակամարտության կարգավորման սկիզբը, որն առաջացել է մեր գործընկերների՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Թուրքիայի նախագահի կողմից նամակով ուղերձ է եղել Ռուսաստանի նախագահին, այնուհետև՝ հեռախոսային զրույց: Դրանից հետո Սոչիում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը», -ներկայացրել է ղազախ պաշտոնյան՝ ընդգծելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումը շարունակվում է: