Մենբիչի հարցում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև գոյություն ունի ռազմական գաղտնի համաձայնություն. Չավուշօղլու
Международные новостиԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ֆրանսիական Le Monde հեղինակավոր թերթին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Մենբիչ քաղաքի համար Սիրիայի քրդերի ու ԴԱԻՇ-ի միջև ընթացող մարտերին:
Լրագրողը Չավուշօղլուից հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերում Մենբիչի հեռանկարին, ինչին Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է, որ Մենբիչի հարցում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև գոյություն ունի գաղտնի ռազմական համաձայնություն:
Չավուշօղլուն ընդգծել է, որ չի ցանկանում ներկայացնել այդ համաձայնության մանրամասները: