Հերբերտ Զալբերը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
Международные новостиԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները նորից հայտարարել են Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնելու մասին եւ երկրին նոր հարձակումներով են սպառնացել, հայտնում է Dhaka Tribune–ը։
ԻՊ–ն ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ իր վրա է վերցնում Դաքքայի ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն երկրի իշխանությունները կարծում են, որ գրոհի հետեւում բանգլադեշցի ահաբեկիչներն են կանգնած։
Dhaka Tribune–ի փոխանցմամբ՝ համացանցում տեսանյութ է հայտնվել, որը ենթադրաբար նկարահանվել է Սիրիայի Ռաքքա քաղաքում։ Տեսանյութում ծագումով բանգլադեշցի երեք գրոհային քննադատում են երկրի պետական կառուցվածքը եւ հայտարարում, որ Դաքքայի ռեստորանի վրա հարձակումը մուսուլմանների դեմ հանցագործությունների վրեժն էր։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի երեկոյան զինված անձինք հարձակվել էին Դաքքայի դիվանագիտական թաղամասում գտնվող ռեստորանի վրա եւ մարդկանց պատանդ վերցրել։ Հաջորդ առավոտյան ոստիկանությունը գրոհ էր կազմակերպել, որի արդյունքում ազատվել էր 13 պատանդ, սպանվել 6 գրոհային։ Միջադեպից զոհվել է 20 պատանդ եւ 2 ոստիկան։