Բունդեսթագում «Ձախերի» առաջնորդ. Մերկելը գործում է Վաշինգթոնի թելադրանքով
Международные новостиԲունդեսթագում ձախերի խմբակցության առաջնորդ Սարա Վագենկնեխտը քննադատել է Անգելա Մերկելին ԱՄՆ-ի թելադրանքով գործողություններ ձեռնարկելու համար:
«Հիմնականում նա սպասում է, թե երբ է Վաշինգթոնը ասելու, թե ինչ է ուզում ու հետո դա կյանքի է կոչում»,- ասել է Վագենկնեխտը Sputnik Deutschland–ին տված հարցազրույցում՝ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին:
Եվ այսպես հենց Մերկելն էր առաջիններից մեկը կողմ արտահայտվում ՀՆԱ երկու տոկոսի չափով ռազմական բյուջեն ավելացնելուն, նույնն էր ուզում նաեւ Վաշինգթոնը, հիշեցնում է Վագենկնեխտը:
Քաղաքական գործչի կարծիքով, ՆԱՏՕ-ի գալիք գագաթաժողովին Մերկելը դժվար թե ամերիկյան իշխանություններից անկախություն դրսեւորի, չնայած մի անգամ արդեն եղել է նման դեպք, երբ կանցլերը որոշում է կայացրել, որը հակասում էր ԱՄՆ քաղաքականությանը: Խոսքը մինսկյան պայամանվորվածությունների մասին է:
«Ընդհանուր առմամբ նա այն մարդը չէ, որը պաշտպանում է եվրոպական քաղաքականության ինքնուրույնությունը, ավելի ճիշտ՝ հակառակը»,- նշում է ձախերի առաջնորդը:
Լինելով ՆԱՏՕ-ի վառ հակառակորդը՝ Վագենկնեխտը բազմիցս կոշտ քննադատել է ռազմական դաշինքը, որը նրա կարծիքով, անհրաժեշտ է փոխարինել «խաղաղության ու անվտանգության հավաքական համակարգով» Ռուսաստանի մասնակցությամբ:
«Հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի է վերածվում մի ռազմական դաշինքի, որում գերակշռող դերը ԱՄՆ-ն է կատարում ու որը իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում Եվրոպայում խաղաղությանը»,- հայտնել է նա:
Վագենկխնետը ՆԱՏՕ-ն համեմատում է օձի հետ, ըստ երեւույթին ասոցացնելով վերջերս կայացած «Անակոնդա» զորավարժությունների հետ: Նրա խոսքով նման զորավարժությունները կարելի է ընկալել որպես պատերազմական նախապատրաստություն, իսկ համակարտության սպառնալիքը դրանց պատճառով աճում է, նշում է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով, ցանկացած «աննշան թյուրիմացություն» կարելի է հանգեցնել զինված բախման: «Նման իրավիճակների հետ մենք արդեն բախվել ենք սառը պատերազմի տարիներին ու մենք միանշանակ չէինք ցանկանա, որ դրանք նորից կրկնվեն: Բայց հիմա գիտակցաբար են առաջացնում նման իրավիճակներ »,- նշել է Վագենկնեխտը
ԱՄՆ-ին ձեռնտու են սադրանքները ու հենց այդ պատճառով էլ եվրոպական քաղաքական գործիչները պետք է մտածեն, արդյոք արժե կատարել Վաշինգթոնի ցանկությունները, վստահեցնում է Վագենկնեխտը: