Բրիտանիան պետք է դաս քաղի Իրաքում տեղի ունեցածից. Քեմերոն
Международные новостиՄեծ Բրիտանիան պետք է դաս քաղի նրանից, ինչ տեղի է ունեցել Իրաքում, նման խնդիրների լուծման համար գոյություն ունեն հատուկ ինստիտուտներ՝ հայտարարել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր ավելի վաղ Իրաքում բրիտանական արշավի պատճառներն ու հանգամանքները հետաքննող անկախ հանձնաժողովը զեկույց էր հրապարակել, համաձայն որի՝ պատերազմի մեկնարկի մասին որոշումն ընդունվել է ՄԱԿ ԱԽ անդամների մեծամասնության աջակցության բացակայությամբ և հանգեցրել ծանր հետևանքների, որոնք զգացվում են նաև այսօր։
«Մեծ Բրիտանիան պետք է դաս քաղի այն բանից, ինչ պարունակվում է զեկույցում… Գոյություն ունեն հատուկ ինստիտուտներ, այդ թվում ՄԱԿ ԱԽ-ն՝ լուծելու և քննարկելու նման խնդիրները»,- ասել է Քեմերոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։